Ճապոնիայում մարդատար գնացքը մեծ արագությամբ բախվել է մարդկանցով լի հարթակին: Այդ պատահարի հետեւանքով վնասվել է 16 մարդ, սակայն, տեղի իշխանությունների տվյալներով` վիրավորների թիվը կարող է ավելանալ, հաղորդել է Naharnet-ը:
Ըստ «Վեստի.ռու»-ի, վթարը տեղի է ունեցել Տակասագո արվարձանի (Խուեգո պրեֆեկտուրա) կայարաններից մեկում: Անցումում կանգնած բեռնատարին բախվելով` գնացքն անցել է մոտ 200 մետր եւ բախվել է հարթակին: Վիրավորվել են նաեւ մեքենայի եւ գնացքի վարորդները:
Գնացքը վարող տղամարդը գտնվում է ծանր վիճակում: Գնացքի վեց վագոններից առաջին երկուսը դեռ գտնվում են երկաթուղուց այն կողմ:











