Կիեւի Պեչերյան դատարանը տուգանել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար տուգանքը կազմել է 1,7 հազար գրիվեն (մոտ 200 դոլար):

Բանն այն է, որ Տիմոշենկոն չի ժամանել Եվգենի Շչերբանի սպանությանը վերաբերող դատական նիստին: Տիմոշենկոյի անունից ֆաքս է ստացվել, որը դատավորը կարդալուց հետո որոշել է, որ դա «անհարգալից վերաբերումնք է դատարանի նտակմամբ»:

Տիմոշեկնոյի դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ դատարանի նկատմամբ կարելի է անհարգալից վերաբերմունք դրսեւորել միայն այն ժամանակ, երբ մարդն անձամբ ներկա է դատական նիստին:

Ավելի վաղ Պեչերյան դատարանը որոշել էր, որ ներկայումս հիվանդնաոցում գտնվող Տիմոենկոն դատական նիստի պետք է ներկայանա փետրվարի 13-ին: Վերջինս իր հերթին խնդրել էր դատական նիստը հետաձգել 2-3 շաբաթով, որպեսզի ինքը հասցնի նախապատրաստվել: