Որոնման «Bing» ծառայությունը բրիտանացուն օգնել է առաջարկություն անել սիրած աղջկան` նրա համար ֆլեշմոբ կազմակերպելով:
«Bing»-ի էջում օգտատերերին առաջարկվում է պատասխանել հարցին, թե ինչ են ցանկանում նրանք այսօր անել եւ խոստանում է օգնել կյանքի կոչել ամենաօրիգինալ երազանքները:
Բորնմուտ քաղաքից Էնդրյուն էլ գրում է, որ կցանկանար իր սիրած աղջկան առաջարկություն անել: Ու երբ Էնդրյուն աղջկա` Քեթիի հետ քայլում էր, նրանց կանգնեցնում է թափառաշրջիկ երաժիշտն ու ասում, որ անակնկալ ունի: Դրանից հետո տեղական երգչախումբը ` Քեթիի ընկերների եւ ազգականների հետ միասին կատարում է նրա սիրած երգը, որի հնչյունների ներքո էլ Էնդրյուն նրան առաջարկություն է անում:











