Բելառուսի նախագահի տղան ակամա նկարահանել է Կրասնայա Պոլյանայում Ալեքսանդր Լուկաշենկոյի վայր ընկնելը: Լուկաշենկոն ընկել է զառիթափին դահուկներով սահելու ժամանակ:
Պետության ղեկավարն իր ազատ ժամանակը որդու հետ անցկացնում էր լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Զառիթափից ներքեւ սահելիս Լուկաշենկոն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Նրա որդին այդ ամենը նկարահանել տեսախցիկով, որն ամրացված է եղել նրա սաղավարտին:
Նախագահը չի վնասվել, իսկ վայր ընկնելուց հետո նստել եւ իր վրայից թափ է տվել ձյունը, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ին:











