Սվերդլովի մարզում երկնաքար է ընկել: Մարզի արտակարգ ծառայություններից հայտնել են, որ նախապես որպես երկնաքար սահմանված մարմնի անկում են գրանցել: Հնարավոր է, մթնոլորտի վերին շերտերով անցնելիս այն մի քանի մասի է բաժանվել: 

Իրավապահ մարմինները հաղորդումներ են ստացել Սվեդլովի եւ Չելյաբինսկի մարզերի բնակիչներից, որոնք գանգատվել են, որ երկնքից վառվող օբյեկտներ են թափվում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ տարբեր լրատվամիջոցների` Չելյաբինսկում խուճապ էր սկսվել, քանի որ բնակիչները ընկնող օբյեկտը վթարված ինքնաթիռ էին կարծել: Բնակիչները  տեսել էին բռնկումը, որից հետո պայթյունի ալիքը կոտրել էր շենքերի ապակիները: Քաղաքում կորել էր բջջային կապը, հայտնում է  «Ռոսբալտը»: Բռնկումը տեսել էին նաեւ Տյումենի եւ Եկատերինբուրգի բնակիչները: 

 «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Ուրալում ոչ մի օդանավ վթարի չի ենթարկվել: