Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում գիսավորների անձրեւի հետեւանքով փլվել է մարզի ցինկի գործարանի պահեստի պատը: Գործարանի վարչական շենքում կոտրվել են ապակիները, տուժել է 4 մարդ: Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել:
Պայթյունի ալիքը կոտրել է նաեւ Չելյաբինսկում որոշ շենքերի ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով` պայթյունի հետեւանքով քաղաքում եւս կան տուժածներ, բայց լուրջ վնասվածք ոչ ոք չի ստացել: Ըստ ԱԻՆ-ի տվյալների, քաղքում ռադիացիոն ֆոնը նորմալ է, մարդկանց տարհանում չի կատարվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Տուժածների շարքում են թիվ 130 եւ թիվ 15 դպրոցների աշակերտներն, ինչպես նաեւ թիվ 461 մանկապարտեզի սաները: Չելյաբինսկի վարչակազմը կոչ է արել ծնողներին դպրոցներից վերցնել իրենց երեխաներին:
Նշենք, որ այսօր` փետրվարի 15-ի առավոտյան, Չելյաբինսկի, Սվերդլովսկի, Տյումենի եւ Կուրգանի մարզերի բնակիչները ինչ-որ ընկնող օբյեկտ են նկատել, որից հետո մի շարք քաղաքներում պայթյունների ձայներ են լսվել: Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի, դա գիսավորների անձրեւ է եղել: Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ գիսավորն ընկել է Սատկա բնակավայրից 80 կմ հեռավորության վրա:
















