Ջերսի կղզու Radisson հյուրանոցում իջեւանած հարբած զբոսաշրջիկը ընկերոջը տպավորելու համար ձկների ակվարիում է խցկվել:

Պարզվել է, երիտասարդները դրանից մի քանի ժամ առաջ տեղի բարերից մեկում զվարճանալիս են եղել: Հյուրանոց վերադառնալուց հետո նրանցից մեկը թարմանակու ցանկություն է հայտնել: Ընկերների քաջալերող քրքիջի ներքո նա անցել է պատնեշը եւ ցատկել ակվարիումի մեջ, գրում է LifeNews-ը:

 «Որոշեցի տեսագրել այդ պահը, որպեսզի հետո հիշենք բուռն երիտասարդությունը: Սակայն ընկերոջս լողորդությունը երկար չի տեւել, մի քանի վայրկյանից վրա է հասել հյուրանոցի հսկիչը», - պատմել է լողորդի ընկերը:

Կարգուկանոնի պահապանի վրդովված ռեպլիկների ներքո լողորդը լքել է ակվարիումը եւ շտապ գնացել իր սենյակ: Հայտնի չէ՝ կարգազանցին կտուգանեն, թե ոչ: