Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները հղի ամերիկուհուն 250 000 դոլար են վճարել այն բանից հետո, երբ նրա վրա են հարձակվել քաղաքի մայրուղիներից մեկում:

Իրավապահների զայրույթը հարուցել է այն, որ 30-ամյա Թամարա Գագլիոնեն վարելիս խոսել է բջջայինով: Ոստիկանության սպաներ Դենիել Հերնանդեսը եւ Ռոբերտո Մարտինեսը փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն կինը բավական երկար ժամանակ չի ենթարկվել:

Ոստիկանական մեքենայում հաստատված տեսագրանցիչը արձանագրել է այն պահը, թե ինչպես են ոստիկանները ամերիկուհուն գետին տապալում վտանգավոր հանցագործի նման:

Ըստ կնոջ՝ հերթապահներից մեկը ձեռքով հարվածել էր իրեն, որից հետո ուժով դեմքը սեղմել էր ասֆալտին: Մյուս ոստիկանը ոտքը դրել է մեջքին  եւ խփելով կողոսկրերին՝ նստեցրել մեքենան: Իրավապահները Գագլիոնեին մեղադրել էին ձերբակալության ժամանակ դիմադրության եւ ժամկետանց վարորդական իրավունքով վարելու մեջ, գրում է LifeNews-ը:

Լոս Անջելեսի վիրավորված բնակչուհին որոշել է իր իրավացիությունն ապացուցել դատարանում: