Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին  Սան Դիեգոյի «Sea World» օվկիանոսարիումի այցելուներն ականատես են դարձել, թե ինչպես է լույս աշխարհ գալիս կետի ձագը:

«Կետ-մարդասպան» կոչվող կենդանու ծննդաբերությունը տեւել է  մոտ մեկ ժամ: Փոքրիկը կշռել է 150 կգ: Նորածինն ու նրա մայրն իրենց լավ են զգում: Նրանց հետեւում են անասնաբույժերն ու մարզիչները: