Ֆրանսիայի Նանտ քաղաքում տղամարդն արդեն չորս օր է, ինչ նստած է վերամբարձ կռունկի բարձունքին` պահանջելով, որ դատարանը վերադարձնի որդու հետ տեսակցության իրավունքը:
Սերժ Շարնեն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է վերադարձնել յոթամյա որդու հետ տեսակցության իրավունքը: Դատարանն արգելել է նրան տեսնել երեխային այն բանից հետո, երբ Շարնեն մեղադրվել է տղային առեւանգելու մեջ, գրում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով The Local-ը:
Փետրվարի 15-ի առավոտյան նա բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ մեծ պաստառ է կախել` «Բենուան երկու տարի առանց հայր է մնացել» գրառումով:
Տեղի իշխանությունների խոսքով` Շարնեի բջջային հեռախոսի մարտկոցը նստել է եւ նրա հետ չի հաջողվում կապի մեջ մտնել: Նրան սնունդ, ջուր եւ դեղորայք են առաջարկել, սակայն Շարնեն հրաժարվել է` հայտարարելով, որ իրեն ոչինչ անհրաժեշտ չէ:











