Ավստրալական ալիքով եղանակի  տեսության հաղորդավար Գրանտ Դենյերը կորցրել է գիտակցությունը, երբ փորձել է տաղավարի հետ կապի մեջ մտնել հենց սպորտային օդանավից:

Նկարահանման պահին եղանակի տեսության հաղորդավարը գտնվել է սպորտային օդանավի խցիկում: Երբ օդանավի խցիկը սկսել է օդում  հնարքներ կատարել,Դենյերը զգալիորեն գունատվել է: Տղամարդու դեմքը սարսափելի էր, սակայն նա նույնիսկ փորձել է կատակել տաղավարից կապի մեջ մտած իր գործընկերոջ հետ:

«Ես իմ կյանքի ընթացքում երազել եմ այսպիսի մի բան անել: Եվ ահա այժմ ես ուզում եմ նորից հողի վրա զգալ ինձ: Լավ է, որ գոնե սիրտս չխառնեց»,- ասել է Գրանտը: Այս խոսքերից հետո հաղորդավարը կորցրել է գիտակցությունը: «Նա գիտակցությունը կորցրեց: Անջատեք տեսախցիկը, մենք չենք ուզում դա տեսնել»,- տաղավարից բղավել է Մելիսա Դոյլը:

Ըստ LifeNews-ի, հաղորդավարը մի քանի րոպե անց նորից գիտակցության է եկել եւ հաղորդել է, որ շուտով կրկին կապի մեջ կմտնի: Ավելի ուշ, սոցիալական կայքի իր էջում ավստրալացին մեկնաբանել է կատարվածը. Հաղորդավար էքստրեմալին ավելի շատ ամաչեցրել է այն, որ «նա տգեղ տեսք ունի, երբ քնած է»: