ԱՄՆ Ջորջիա նահանգում, այսօր` փետրվարի 21-ի գիշերը, թեթեւ ռեակտիվ օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց եւ այրվել, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Hawker Beechcraft 390/Premier I թեթեւ ռեակտիվ օդանավը, որում եղել է 7 մարդ, Նեշվիլից (Թենեսիի նահանգ) թռչում էր Օգասթա քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Թոմսոն Մաքդաֆիի օդանավակայան: Տեղի ժամանակով երեկոյան 20:30-ին, օդանավը վայրէջք է կատարել, որից հետո անհայտ պատճառներով, օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, հաղորդում է Utro.ru-ն:
Օդաչուին եւ ուղեւորներից մեկին հաջողվել է կենդանի մնալ, ներկայումս նրանք հիվանդանոցում են:











