ԱՄՆ 60 միլիոն բնակիչներ հայտնվել են ուժեղ ձյան գոտում: Տեղ-տեղ ձյան շերտը հասել է 70 սմ-ի: Փակվել են բոլոր դպրոցները, ինչպես նաեւ քաղաքական եւ առեւտրական հաստատությունների մեծ մասը, օդանավակայանները օդանավեր չեն ընդունում:
Քանզասում եւ Միսսուրիում արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Քոլորադոյի, Նեբրասկայի, Այովայի, Իլինոյսի եւ Չիկագոյի բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից եւ ոչ մի դեպքում չօգտվել ավտոմեքենաներից, քանի որ ճանապարհներն ամբողջովին ձնով են պատված: Հիմա ճանապարհ չի կարողանում դուրս գալ նույնիսկ հատուկ տեխնիկան: Վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:.
Որոշ դեպքերում աղետն ամերիկացիներին է հասել ճանապարհներին: Փրկարարները ստիպված են եղել ձյան գերությունից դուրս բերել ընտանիքի` վեց ամսականից մինչեւ ինը տարեկան 9 երեխաների հետ, որոնք ճանապարհորդում էին բեռնատարին կցված ավտոմեքենայով, հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Այս ձյունն արդեն հարյուրամյակի ռեկորդ է սահմանել, սակայն օդերեւութաբանների կանխատեսումներն անբարենպաստ են. Դեռ 8-ից մինչեւ 23 սմ տեղումներ են սպասվում:











