Ռուս օգտատերերը քննարկում են տեսահոլովակը, որտեղ նկարահանված է Վլադիմիրյան  տարածաշրջանի Ալեքսանդրով քաղաքում պատահած վթարը. Volkswagen-ը ձնակույտի վրայից ցատկահարթակով բարձրացել է մոտ հինգ մետր եւ վայրէջք կատարել մի բնակելի տան բակում:

Ռոսբալթը հայտնում է, որ Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենան վարող 32-ամյա վարորդը, ով ամրացրել էր անվտանգության գոտին, ճիշտ չէր ընտրել շարժման արագությունը, հաշվի չէր առել ճանապարհային եւ եղանակային պայմանները , որի հետեւանքով բախվել է արգելքի: Վթարի հետեւանքով տուժել է մեքենայի վարորդը, ով տեղափոխվել է տեղի կենտրոնական հիվանդանոց:

Եղանակային պայմանները հաշվի չառնելու համար գրված բառակապակցությունն ամենահաջողված կատակն է դարձել:«Եղանակն այնքան էլ թռիչքային չէր, ամպամածությունը նվազ էր»,- գրել են Ռունետի բաժանորդները: