Կանադացի ինժեներ Ջիմ Կորը 3D տպիչով երկտեղանոց հիբրիդ ավտոմեքենա է տպել: Կորի խոսքով`  «Urbee 2» -ը կազմված է  մետաղական կմախքից, որի վրա հավաքված է  50 պլաստիկե էլեմենտներ:  Ընդ որում` մեքենան կշռում է ընդամենը 544 կգ:

«Urbee»-ն հագեցած է ներքին այրման շարժիչով, որն աշխատում է բենզինով եւ էթանոլով, ինչպես նաեւ մարտկոցով: Արագության հետ կապված ցուցանիշները Կորը չի գաղտնազերծել: Նրա խոսքով` մենքենան 37,8 լիտր վառելիքով կարող է Սան Ֆրանցիսկոյից  Նյու Յորք հասնել (տարածությունը  մոտ 4,6 հազ. կմ է):

Պատասխանելով պլաստմասե  մեքենայի հուսալիության մասին հարցին` Կորն ասել է, որ նա ստեղծվում է  սպորտային մեքենաների նախագծման ստանդարտներին համապատասխան: «Urbee»-ի բարձր բնութագրիչները  նախատեսվում է  հաստատել Լե Մանի ավտոարշավում, գրում է   «Лента.Ру»-ն: