ՀՀԿ նիստն անցավ շատ լավ, պաշտոնանկությունների հարցեր չեն քննարկվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Անդրադառնալով Երեւանի մի քանի վարչական շրջանների (Ավան, Արաբկիր, Աջափնյակ) ղեկավարների հնարավոր պաշտոնանկությունների մասին շրջանառվող տեղեկություններին՝ նա նշեց, որ նման բան չկա: «Բոլորն էլ լավ աշխատել են, խրախուսանքի խնդիր չկա, հավասար աշխատել են: Թաղապետերի շրջանում պաշտոնանկություններ չեն սպասվում: Եթե իրենք չուզենան աշխատել, դիմումը կգրեն, ստիպողաբար բան չկա»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ նիստի ժամանակ ներկայացվել է ընտրությունների պատկերը, ինչ խախտումներ են արձանագրվել, որպեսզի դրանք շտկվեն: «Նախագահը, բնական է, գոհ է, որովհետեւ 58 տոկոսը նորմալ արդյունք է»,- ասաց Մհեր Սեդրակյանը:











