Անցած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրիի տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Այսօր վառելափայտ է տրամադրվել վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների եւ կրկին` վագոն-տնակներում գործող Գյումրիի արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին:
Ավելացնենք, որ նախորդ երեք ամիսներին «Շիրակ կենտրոնը» արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել եւ Գյումրու անօթեւան ու անապահով մոտ 100 առավել կարիքավոր ընտանիքների բաժանել է ավելի քան 1000 պարկ վառելափայտ:
Վառելափայտի բաժանման հերթական բարեգործական ձեռնարկի եւ տնակային ավանների բնակիչների մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:











