«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ համագործակցությամբ մեկնարկում է «Օպերացիա «Ինքնամաքրում» հակակոռուպցիոն քարոզարշավը, որի  նպատակն է բարձրացնել հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են այսօր մեր երկրում տիրող անարդարությունը, աղքատությունն ու գործազրկությունը, եւ բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը իշխանությունը ձեւավորելու գործում:

Քարոզարշավի շրջանակներում ի թիվս այլ նյութերի պատրաստվել է հակակոռուպցիոն սոցիալական տեսահոլովակ: