Պերմ-Կրասնոկամսկ մայրուղում հարյուրից ավելի մեքենաներ են բախվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հաշվել են 39 վթար` երկու-երեք կամ մի քանի մեքենաների մասնակցությամբ:  Զոհվել է մեկ մարդ, ութը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես  ամում 80 կմ/ժամ արագությամբ ընթանալիս իր դիմաց մեքենաների կուտակում տեսել: Հաշվել է վթարի ենթարկված շուրջ 41 մեքենա, հետեւից ավելի շատ են եղել, ականատեսի խոսքերն է մեջբերում  «Ռոսիյսկայա գազետան»:
Մեծ խցանումը ձգվել է մինչեւ Պերմ: Որոշ վարորդներ, այդպես էլ չսպասելով երթեւեկության վերսկսմանը, շրջվել են եւ  հետ վերադարձել: