Դանիական TV2 հեռուստաալիքով Սիրիայի մասին հեռուստառեպորտաժում Դամասկոսի համայնապատկերը հայտնի Assassin`s Creed համակարգչային խաղից կադր է եղել: Այդ մասին հայտնել է TV2-ի ներկայացուցիչ Յակոբ Նիբրոեն:

Նիբրոեն կատարվածն անվանել է «սարսափելի սխալ, որը հիշեցնում է  պատկերների աղբյուրի ստուգման կարեւորության մասին»:  Ըստ հեռուստաալիքի ներկայացուցիչների վստահեցման`  համացանցում պատկերը հայտնաբերած աշխատակիցը միանգամայն վստահ էր, որ այնտեղ Դամասկոսն է: Սակայն թողարկումից հետո տեղի սոցիալական ցանցերում հայտնաբերել են սխալը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Neva24-ը նշում է, որ Assassin`s Creed համակարգչային խաղը թողարկվել էր 2007թ.: Խաղում կադրեր են  Մերձավոր Արեւելքից, այդ թվում նաեւ` Դամասկոսից: