Այսօր, մարտի 18-ին, հերթական քարաթափումն է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 12:00-ին ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն քաղաքացիներից ահազանգ է տացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդկմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների եւ ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից քարերը տեղափոխվել են անվտանգ տարածք, ճանապարհը դարձել է երկկողմանի երթեւեկելի:

Հարկ է նկատել, որ նշված ճանապարհը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների համար, մանավանդ տարվա այս sեզոնին, երբ անձրեւաջրերը թուլացնում են ժայռաբեկորները եւ հսկա քարերn ընկնում են ճանապարհի վրա, եւ Աստված մի արասցե, որ քարերը ընկնեն մեքենաների ու մարդկանց վրա:

 Լուսանկարները եւ տեսանյութն՝ Էդվարդ Արզումանյանի