Նյու Յորքում այսօր՝ մարտի 28-ին, միջազգային ավտոսրահի շրջանակում կհայտարարվի 2013թ. լավագույն մեքենան(World Car Awards):
Այդ տիտղասի համար պայքարում են չորս ավտոմեքենաներ՝ Mercedes-Benz A-Class, Porsche Boxster/Cayman, Scion FR-S/Subaru BRZ/Toyota GT86 եւ Volkswagen Golf: Նախորդ տարի գերագույն մրցանակը տրվել էր Volkswagen Up կոմպակտ մոդելին:
Կանվանվեն նաեւ «լավագույն մարզական մեքենա» (Ferrari F12 Berlinetta, Porsche Boxster / Cayman եւ Subaru BRZ / Toyota GT 86), «ամենաէկոլոգիական՝ «կանաչ» մեքենա» (Renault Zoe, Tesla Model S եւ Volvo V60 Plug-in Hybrid Diesel), նաեւ՝ «տարվա լավագույն դիզայն» (Aston Martin Vanquish, Jaguar F-Type եւ Mazda 6) անվանակարգերի հաղթողները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տարվա լավագույն ավտոմեքենա» տիտղոսը սկսել են շնորհել 2003թ.-ից: 2004-ից այն հանձնում է 66 պրոֆիլային լրագրողներից կազմված միջազգային ժյուրին:











