Ութամսական հղի կինը հերթական զինված կողոպուտից հետո ձերբակալվել է:  Օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Կրասնոդարի 31-ամյա Նատալյա Կ.-ին, երբ նա երեւացել է  «Ռոսդենգի» միկրոֆինանսավորման ընկերության գրասենյակում տեղադրված տեսախցիկների արձանագրած կադրերում: Հարցաքննության ընթացքում հղի կինը հայտարարել է, որ ընտանիքին կերակրելու այլ տարբերակ չի ունեցել: 

Կրասնոդարում  կողոպուտների հեղինակ հղի կնոջ վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանները ստացել էին մի քանի ամիս առաջ:  Տուժածները նկարագրում էին նույն պատկերը: Երիտասարդ կինը մտնում էր մեկ աշխատակցի կողմից սպասարկվող գրասենյակներ, երբ այնտեղ այցելուներ չէին լինում, հաղորդում է LifeNews.ru-ն:

Դրանից հետո  նա ձեւացնում էր` իբր ցավեր ունի, ընկնում էր հատակին եւ սկսում ցավից ջղաձգվել: Գրասենյակի աշխատակիցը շտապում էր օգնության, առաջարկում նստել եւ ջուր խմել: Այդպիսով բթացնելով գանձապահի զգոնությունը` հղի կինն անսպասելի հանում էր դանակը եւ վերցնում ամբողջ կանխիկ գումարը:

Ոստիկանները պարզել են, որ Նատալյան  միայնակ մայր է, ապրում է վարձու բնակարանում մոր եւ 12-ամյա որդու հետ:  Հղիության  պատճառով  դժվար է եղել աշխատանք գտնելը, եւ նա պարզապես չի իմացել` ինչպես կերակրել ընտանիքինը: Ներկայումս Նատալյան տնային կալանքի տակ է:

Կնոջ նկատմամբ քննչական հետագա գործողությունները կշարունակվեն երեխայի ծնվելուց հետո: Նատայայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: