Կիեւում` «Վիշգորսկայա» երկաթուղային կայարանում էլեկտրագնացք նստելիս քանդվել է կառամատույցը: Փլուզվել է բետոնե սալը, որի վրա մոտ 20 մարդ է կանգնած եղել: մարդիկ ընկել են ուղիղ էլեկտրագնացքի ռելսերի վրա, հայտնում է NEWSru.com-ը:
Կայարանում բազմաթիվ մարդիկ են եղել, որոնք սպասել են գնացաքի ժամանելուն:
Ուղեւորներն արդեն ցանցում դրել են տեսագրությունը եւ գուշակում են, թե ինչ պատճառով է ընկել սալը: «Զենիթ» կայարանից ժամանած գնացքից մոտ 120 կգ քաշով մի տղամարդ թռավ, եւ նրա քաշի պատճառով էլ փլուզվեց սալը»,- նշել է ուղեւորներից մեկը:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, ընկածներին արագ բարձրացրել են:











