Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը` Ասմա Ասադը նկարվել է քարոզչական տեսահոլովակում: Հոլովակը տեղադրված է YouTube ցանցում եւ հասանելի է յուրաքանչյուրին:

Հոլովակում ապստամբների դեմ մարտերում զոհված սիրիացի զինվորների մայրերը պատմում են իրենց որդիների մասին, իրենց զգացմունքների մասին: Դրանից հետո սեւազգեստ մայրերի խումբը գալիս է նախագահական պալատ, որտեղ նրանց ընդունում է Ասմա Ասադը, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախագահի կինը մխիթարում, գկում եւ համբուրում է կանանց, ապա ելույթ ունենում, որ նրանց կորուստն իզուր չի անցել, քանի որ որդիները կյանքը տվել են ոչ թե իրենց, այլ ողջ երկրի, Սիրիայի բոլոր երեխաների ու մայրերի համար:

Միջոցառումն ավարտվում է ընդհանուր լուսանկարով: Հոլոավկի վերջում մանկական երգչախումբը հայրենասիրական երգ է կատարում: