Մինչեւ վերջերս երաժշտությանը համընթաց մարդու նման շարժվել կարողանում էին միայն թութակները եւ ուրիշ թռչուններ: Սակայն Քալիֆորնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է ընդլայնել այդ ցուցակը: Պատմության մեջ առաջին անգամ նրանց հաջողվել է ֆանկ եւ դիսկո պարել սովորեցնել ծովառյուծին, հաղորդում է The Telegraph-ը:

Ամերիկյան հայտնի բուհի ասպիրանտ Փիթեր Հուքն ու նրա գործընկերները Ռոնան անունով երեքամյա ծովառյուծին պարել են սովորեցրել: Հասարակ վարժեցումներից նրանց գործն այնքանով է տարբերվում, որ կաթնասունը կարող է շարժվել ցանկացած երաժշտության տեմպի ներքո: Տեսանյութի մեջ տեսանելի է, թե ինչպես է ծովառյուծը գլուխը շարժում Earth խմբի Boogie Wonderland,  Wind and Fire երգերի տակ, հայտնում է  Vesti.ru-ն:

Վարժեցնողների խոսքով` Ռոնանը նախկինում այս երգերը չէր լսել: Այնուամենայնիվ, նա կարողանում է ռիթմի հետ համատեղ փոխել շարժումների տեմպը: Երգի ընթացքում այն փոխվում է հինգ անգամ: Փորձերի ժամանակ ամերիկացի երկրաբանները համոզվել են, որ ծովառյուծին ավելի շատ դուր է գալիս Backstreet Boys խմբի Everybody կատարումը: