Մոսկվայում եւ տարածաշրջանում դեռահասների ավազակախմբերը, որոնք իրենց անվանում են «հակաթմրանյութային հատուկջոկատայիններ», սկսել են հարձակվել թմրանյութ վաճառողների վրա: Նրանք վնասում են թմրավաճառների մեքենաները, ծեծում նրանց:
Այդ հաշվեհարդարների կադրերն ավելի ուշ հայտնվում են ինտերնետում: Ընդ որում, այդ «սպեցնազը» մերձկրեմլյան քաղաքական գործիչների ջանքերով, որոնց հրապուրում է ջարդերի մարտավարությունը:
«Սպեցնազի» գրոհայիններին հավաքագրում են հիմնականում «Վկոնտակտե» սոցցանցում, եւ համապատասխան խմբում արդեն 100 հազար մարդ է գրանցվել:
Առաջին տպավորությամբ, հավաքվածները թմրավաճառքի դեմ պայքարի գաղափարական մարտիկ չեն, պարզապես իրենց դուր է գալիս նման էքստրեմալ զվարճանքը: Կոտրված մեքենաների վրա գրում են. «Այստեղ մահ է վաճառվում» եւ փախուստի դիմում, իսկ ոստիկանությունը սովորաբար գալիս է դեպքից հինգ րոպե անց եւ ոչինչ չեն էլ գտնում:
«ԵՀՍ»-ն ստեղծվել է կրեմլամերձ «Երիտասարդ Ռուսաստան» շարժման կողմից, իսկ դրա ակունքներով նախկին պատգամավոր Մաքսիմ Միշենկոն է:











