Հայաստանի ոստիկանությունը վերջապես ժամը 22:45-ին թույլ է տվել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին անցնել Բաղրամյան պողոտայի մայթով: Ներկայումս մոտ հազար ընդդիմադիրներ քայլելով բարձրանում են Բաղրամյան պողոտայով»

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ցուցարարները կանցնեն խորհրդարանի եւ նախագահի նստավայրի կողքով, Պռոշյան փողոցով եւ կվերադառնան Ազատության հրապարակ:

Ներկայումս ցուցարարների առաջին շարքերը մոտենում են խորհրդարանի շենքին: Երթի մասնակիցները վանկարկում են «Հայաստան» եւ «Սերժիկ հեռացիր»:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am