Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առավոտյան սովորականի համաձայն գնալու է աշխատանքի: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Դերենիկ Դումանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեցին տնտեսական բլոկի նախարարներին փոխել, նա պատասխանեց, որ ինքն իրավասու է իր նախարարությունում աշխատանքի ընդունել եւ ազատել, հետեւաբար այդ հարցն իր իրավասության սահմաններում չէ: Իսկ առողջապահության նախարարությունում ատկատներ կա՞ն, հարցին էլ բացասական պատասխան տվեց, խոստանալով լրագրողների բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում:
Նշենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում որոշվել է նոր կառավարության կազմը, ըստ որի կլինեն երեք նոր նախարարներ: Մասնավորապես Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը, Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանը եւ սպորտի եւ երիտասարդության հացերի նախարար՝ Յուրի Վարդանյանը:











