Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում, տեղի է ունեցել ավտովթար:
NEWS.am-ի ընթերցողներից մեկի փոխանցմամբ, ով ականատես է եղել վթարին, նշում է, որ «Միթսուբիշի» մակնիշի երկու ավտոմեքենաներ իրար չզիջելով, բախվել են իրար: «Միթսուբիշի Պաջեռո»-ի վարորդը չնկատելով դիմացի մեքենային, շրջադարձ է կատարել դեպի ձախ, վազանց կատարել, որի հետեւանքով բախվել է դիմացից ընթացող մեքենային: Բախումից հետո «Միթսուբիշի Պաջեռոն» կորցնելով կառավարումը, բախվել է ծառին: Տուժածներ չկան:











