Օլեգ Տոպալովը, որը մայիսի 7-ին փախել էր մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» բանտից, երազում էր փոխել իր կյանքը։ Դրա մասին վկայում են նրա օրագրի գրառումները, որը ձերբակալման պահին նրա մոտ է եղել, հայտնում է РСН-ը։

 «Ահա եւ իրականացավ իմ կամք-երազանքը՝ ազատությունը։ Ես շատ եմ ցանկանում փոխել կյանքս եւ դրա համար գործադրում եմ բոլոր ջանքերը», - վկայում է գրառումներից մեկը։

Փախուստի դիմած բանտարկյալին բռնել էին չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, Իզմայլովի այգում: Life News-ը հայտնում է, որ հարցաքննության ժամանակ Տոպալովը խոստովանել է, որ փախուստը չէր ծրագրել, եւ ամեն ինչ տեղի էր ունեցել հանգամանքների բերումով:

Ըստ իրավապահ մարմիններում աղբյուրների` մայիսի 5-ին կամ 6-ին մարդասպանին հաջողվել էր զբոսանքից հետո բանտախուց մտցնել 50 սմ երկարությամբ երկաթյա առարկա` գաղտնի անցք բացելու  համար: Տոպալովին հաջողվել էր առաստաղին անցք փորել, հեշտությամբ դուրս գալ` վերցնելով երկու ծածկոց: Չգիտես ինչպես, բանտարկյալի այդ գործողություններն աննկատ էին մնացել  պահակների աչքից: Փախած քիլերը դեռ երկու ժամ մնացել էր տանիքին` հետեւելով բանտապահների տեղաշարժին: Տոպալովին հաջողվել էր հարմար պահ ըտրել եւ իջնել հարեւանությամբ գտնվող տրոլեյբուսի  կայանատեղի: Սակայն այնտեղի աշխատակիցները չեն անհանգստացել անծանոթի հայտնվելու կապակցությամբ եւ նրան պարզապես դուրս են հանել տարածքից: Այնուհետեւ մարդասպանին հաջողվել էր տաքսի նստել եւ հասնել մետրո: 

Հիշեցնենք, որ 33-ամյա Օլեգ Տոպալովը Մոսկվայի «Մատրոսկայա տիշինայից» փախել էր մայիսի 7-ի վաղ առավոտյան: