Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի արտաքին հատվածի արեւելյան մասում միանգամից հինգ մեքենաներ են ջախջախվել: Ականատեսները տեսագրել են բախման հետեւանքները:
Ճանապարհի 100-րդ կիլոմետրում բախվել են Volvo, Mercedes Vito եւ Hyundai Getz ավտոմեքենաները, վթարի վայր է հասել Lexus-ը, հանկարծակի անշարժ մեքենային ամբողջ թափով բախվել է Mercedes մակնիշի ծանր բեռնատարը: Ուժգին հարվածից ավտոմեքենան տառացիորեն մասերի է բաժանվել` ցրվելով երթեւեկելի մասով մեկ, հայտնում է ՆՏՎ-ն:
Սկզբում ողբերգական ավտոպատահարի երկու զոհերի մասին էր հաղորդվել, հետո հիվանդանոցում վախճանվեց երրորդ տուժածը, ավելի ուշ հայտնի դարձավ չորրորդ զոհի մասին:
Փրկվել են միայն ճապոնական մեքենայի վարորդն ու ուղեւորը: Տղամարդն ու տասնամյա երեխան բժիշկների հսկողության տակ են: Բեռնատարի վարորդը սթափ վիճակում է գտնվել: Արյունալի պատահարի պատճառները ճշտում են ՃՈ տեսուչները:











