Ռուսաստանի ԱԼթայի երկրամասում շոգը հանկարծակի փոխվել է ուժգին ձնաբքով: Տարածաշրջանը բառացիորեն թաց ձյան մեջ է կորել, ինչը հանգեցրել է էլեկտրականության զանգվածային անջատման:

Մայիսի 11-ի առավոտյան Բառնաուլում նախ հորդառատ անձրեւ է տեղացել, ապա մեծ փաթիլներով ձյուն: Քաղաքում օդի ջերմաստիճանը 0 աստիճան է, ճանապարհին ձյունը հալչում է, սակայն ուժեղ գալու պատճառով նստել է մեքենաների, ծառերի տների վրա:

Առանց էլեկտրականության են մնացել 26 բնակավայրեր, ավելի քան 12 հազար մարդ: