Մայիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր եւ Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը եւ ցանքատարածքները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե վնասի չափերը ճշտվում են:

Կարկտահարությունից վնասվել են նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի եւ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը եւ ցանքատարածքները:

Մեր տեղեկություններով, տուժած բնակավայրերի թիվը շատ ավելին է: