Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով նույնպես ներկա էր Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հավանել է եկեղեցին, կգա, մոմ կվառի, առողջություն կցանկանա, խաղաղություն եւ հաջողություն`մեր երկրին: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե գալու եք այս եկեղեցի մեղքերը խոստովանելո՞ւ, քավություն հայցելու, նա պատասխանեց. «Ես մեղքեր չեմ գործել»:
Դիտարկմանը, թե այդպես հնարավո՞ր է, դուք մահկանացու չե՞ք, մարզպետ նշեց, որ մահկանացու է, բայց մեղքեր չի գործել: Հարցին, թե մարզպետի պաշտոնում եւս մեղքեր չեք գործել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Մարզպետի պաշտոնը այնպիսի պաշտոն է, որ չի կարելի մեղք գործել»:
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին խոսակցությանը` մարզպետն ասաց, որ ապագան ցույց կտա: Իսկ թե հիմքեր կան նրա պաշտոնանկության, Կովալենկո Շահգալդյանն ասաց` չեք հոգնել տասներեք տարի նույնը բանը ասելուց»: «Տխուր չեմ, ընդհակառակը շատ ոգեւորված եմ, հուզված եմ, այդպիսի ճարտարապետական արժանի կոթող շահագործման հանձնվեց մեր մարզում, ինչի՞ պիտի տխուր լինի»,,- ասաց նա: Կոտայքի մարզպետը հերքեց իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների լարված լինելու մասին խոսակցությունները` ասելով, որ դրանք հիմքեր չունեն:
Այսքանից հետո մարզպետը հրաժարվեց պատասխանել քաղաքականության մասին հարցերին` պատճառաբանելով, թե այսօր այդ օրը չէ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











