Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկ է վայր ընկել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 20-ին, Կապադովկիա նահանգում: Առնվազն մեկ զբոսաշրջիկ զոհվել է, եւս 24-ը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Hurriet թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, երկու օդապարիկներ բախվել են տեղի ժամանակով 06:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին), որից հետո դրանցից մեկը վայր է ընկել: Արդյունքում զբոսաշրջիկներից մեկը (Բրազիլիայի քաղաքացի) զոհվել է: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Նրանց ազգությունը չի նշվում, սակայն հայտնի է, որ վիրավորների շարքում կան Իսպանիայի քաղաքացիներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:











