Մոսկվայում, հունիսի 5-ի երեկոյան, գրասենյակային շենքի տանիքից մարդ է նետվել: Համարյա 5 ժամ ԱԻՆ-ի հոգեբանը փորձել է համոզել հարեւանությամբ ընթացող շինարարության բանվորին հետ կանգնել ցած նետվելու մտքից:
Տղամարդը ոչ մի պահանջ չի ներկայացրել եւ լուռ հետեւել է, թե ինչ է տեղի ունենում իր ոտքերի տակ: Ներքեւում փրկարարները հատուկ ցանց են տեղադրել, բայց տղամարդը հանկարծակի վազել է տանիքի մյուս կողմը եւ ցած նետվել, ասվում է НТВ-ի ռեպորտաժում:
Տղամարդը կենդանի է մնացել, թեեւ բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Նախնական զննումը ցույց է տվել, որ նա լուրջ կոտրվածքներ չի ստացել: Շտապօգնության մեքենայում նա ուշքի է եկել եւ անգամ բարձրացրել գլուխը:
Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ նա վիճել է իր ծանոթի հետ եւ դանակահարել նրան: Դրանից հետո բանվորը որորշել է ինքնասպան լինել: Հաղորդվում է, որ վիրավորին վիրահատել են, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:











