Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է դանակով իր քաղաքացիական կնոջ վրա հարձակվելու մեջ: Նա հանել է կնոջ աչքերը:
35-ամյա Անդրեյ Աուլովի ձերբակալությանը մասնակցել են «Վեկտոր» արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները: Գործողությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 6-ի գիշերը, Սվետլոյարսկի շրջանի Մեծ Չեպուրնիկի գյուղում: Ձերբակալման ժամանակ ավտոտնակում թաքնվող Աուլովը փորձել է ֆիզիկական դիմադրություն ցուցաբերել:
Քննիչների փոխանցմամբ՝ մայիսի 24-ին Աուլովը հյուր է եկել իր քաղաքացիական կնոջը՝ 30-ամյա Լիդիա Տերենտյեվային: Ընտանեկան վեճի ընթացքում Աուլովը դանակով հարձակվել է Լիդիայի վրա եւ հանել աչքերը:
Դեպքի վայրից նա մեքենայով դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Հունիսի 6-ի գիշերը նա եկել է իր ընկերներից մեկի հարազատին պատկանող տուն, որտեղ էլ ձերբակալվել է:











