Չինաստանում ավտոբուսն արվելու հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 47 մարդ է զոհվել, եւս 34-ը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ավտոբուսը դիտմամբ այրել են, ճշտվել է հրկիզողի ինքնությունը, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Հիշեցնենք, ավտոբուսը սկսել էր այրվել հունիսի 7-ի ժամը 18.22-ին, Սյամին քաղաքի արագընթաց մայրուղում՝ կանգառից 500 մ հեռավորության վրա։ Նախկինում 42 զոհերի մասին էր հաղորդվել։
Չինաստանում ավտոբուսում 42 մարդ ողջ-ողջ այրվել է
Հետաքննության ընդացքում ոստիկանությունը եզրակացրել է, որ հրդեհն, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեխնիկական անսարքությունների հետեւանք էր, այլ հրկիզում։
Պարզվել էր, որ ավտոբուսի բաքը եւ անվահեծերը դեպքից առաջ վնասված չեն եղել։ Ընդ որում, ըստ մասնագետների, ավտոբուսի հրդեհը բենզինի բռնկումից էր առաջացել, այնինչ դրա շարժիչը դիզելային էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կասկածյալի գտնվելու վայրն անհայտ է։











