Չինաստանի Սյանմին քաղաքում պայթել է ուղեւորատար ավտոբուսը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է 42 մարդ: Ավտոբուսի սրահում գտնվող ավելի քան 33 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը:

Ավտոբուսը պայթել է քաղաքի տրանսպորտային էստակադաներից մեկում: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:30-ին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Չինաստանում հասարակական տրանսպորտում հրդեհները, ցավոք, բավական հաճախ են տեղի ունենում: Այսպես, հունիսի 5-ին, Ուսի քաղաքում ավտոբուս էր հրդեհվել: Զոհվել էր 24 մարդ, եւս 19 մարդ վնասվածքներ էին ստացել: