Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետական հեղաշրջում է որակել։

«Սա շարունակվող պետական հեղաշրջման հերթական քայլն է»,- նշել է նա բողոքի ակցիայի ժամանակ։

Այսօր ուշ կեսգիշերին հայտնի է դարձել, որ իրավիճակը Լեհաստանում սրվում է. սկսվել են ձերբակալություններ, նախագահը վարչապետին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: