Այսօր երեկոյան Լեհաստանի Սահմանադրական տրիբունալում ծավալվող իրադարձություններն իսկապես շատ լուրջ են։ Դրա մասին հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը։
«Կարծես մենք ականատես ենք կառավարության կողմից պետական իշխանության կիրառման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտի անկախության ու հեղինակության շուրջ աննախադեպ առճակատման։ Երկու կողմերն էլ տեղի ունեցածի և դրա պատճառների վերաբերյալ կտրուկ տարբերվող վարկածներ են ներկայացնում։ Ինչ փաստեր էլ ի վերջո հաստատվեն, տրիբունալի շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ առանց այդ էլ վտանգավոր իրավիճակն ավելի պայթյունավտանգ են դարձնում։ Լեհաստանին ամենևին պետք չէ առճակատում, որը կվերաճի շատ ավելի վատ բանի։ Ամերիկան Լեհաստանի կողքին է։ Մենք իրավունք չունենք դատելու կամ միջամտելու նրա ներքին գործերին։ Մեզ մտահոգում են այն երկրի կայունությունը, անվտանգությունն ու ժողովրդավարական ապագան, որին մենք հպարտությամբ մեր բարեկամն ու դաշնակիցն ենք անվանում։ Հուսով եմ՝ բոլոր մասնակիցները՝ պետական պաշտոնյաները, իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ցուցարարները, չեն ձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է բռնություն կամ հետագա սրացում հրահրել։
Մեզ խորապես մտահոգում են այս երկիրը, նրա ժողովրդավարությունն ու ապագան։ Սակայն Լեհաստանի ուժը, ի վերջո, պետք է բխի ներսից՝ նրա ժողովրդից, ինստիտուտներից և օրենքի գերակայությանը նրանց ընդհանուր նվիրվածությունից։ Լեհաստանը չափազանց երկար ճանապարհ է անցել և չափազանց շատ բանի է հասել, որպեսզի թույլ տա, որ քաղաքական տարաձայնությունները, որքան էլ սուր լինեն, վտանգեն այդ ամենը»,- նշել է դեսպանը։
Այսօր ուշ կեսգիշերին հայտնի է դարձել, որ իրավիճակը Լեհաստանում սրվում է. սկսվել են ձերբակալություններ, նախագահը վարչապետին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ:




























