ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը Patriot զենիթահրթիռային համալիրի հրթիռների հնարավոր վաճառքին։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար։
Ուկրաինայի կառավարությունը դիմել է Patriot-ի 500 միավոր հրթիռ ձեռք բերելու խնդրանքով։
Ուկրաինան այս գնման համար կվճարի Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի նվիրատվությունների, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու նպատակով տրամադրված Եվրամիության վարկի շրջանակում ֆինանսավորվող ազգային հիմնադրամների միջոցների հաշվին։ Այդ գործարքում ԱՄՆ-ի միջոցները չեն օգտագործվում։





























