Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վարշավայի նախագահական պալատից ուղևորվել է Սահմանադրական դատարանի շենք, որի առջև ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվում։ Դրա մասին հայտնել է Լեհաստանի ղեկավարի գրասենյակի տնօրեն Պավել Շեֆերնակերը։

Լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներին թույլ չի տվել մտնել շենք։

Այսօր ուշ կեսգիշերին հայտնի է դարձել, որ իրավիճակը Լեհաստանում սրվում է. սկսվել են ձերբակալություններ, նախագահը վարչապետին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ: