Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բահրեյնի Թագավորությունում՝ մասնակցելու Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (IISS) կողմից կազմակերպվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։





























