Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուսեֆ ալ Մանքուշը հրաժարական է տվել Բենգազիում անկարգությունների պատճառով:

Երկրի խորհրդարանն ընդունել է ալ Մանքուշի հրաժարականը, որը Լիբիայի զինված ուժերի հրամանատար էր նշանակվել 2012թ. հունվարին:
Լիբիայում զինված ապստամբության ընթացքում ալ Մանքուշը Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից էր:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Լիբիայի Բենգազի քաղաքում վերսկսվել էին բախումները գրոհայինների եւ նրանց գործողությունների դեմ պայքարող բողոքի ցույցի մասնակիցների միջեւ: Ըստ վերջին տվյալների` զոհվել էր 31 մարդ, եւս 100-ը վիրավորվել էին: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհերի մասին: 

Տեղի զինված խմբավորումները Բենգազիում գործում են Լիբիայի պաշտպանության նախարարության թույլտվությամբ:  Սակայն բողոքողները պահանջում են անմիջապես լուծարել դրանք` հանուն ազգային բանակի ստեղծման: