ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ անդրադարձել է գորիսյան վերջին դեպքերին: «Սուրեն Խաչատրյանը, փորձելով կոծկել այս հանցագործությունը, դիմում է տարբեր հնարքների: Ումի՞ց է նա ստանում այդ հովանավորությունը, իհարկե Սերժ Սարգսյանից, իսկ թե ինչի է Սերժ Սարգսյանը հովանավորում նրան, որովհետեւ ամբողջ համակարգը երկրում գործում է հենց նման անձնավորությունների միջոցով, առանց նրանց, հնարավոր չի այս համակարգը գոյատեւի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Նա շեշտում է, որ վերջին ընտրություններից հետո այդպիսի անձնավորությունների միջոցով Սերժ Սարգսյանը գրպանեց մեր ձայնը: Պատգամավորի խոսքով` տարիներ շարունակ հետամուտ չենք եղել նրանց պատժին, հենց այդ պատճառով էլ մեր իրավունքները ոտնահարվել են, մինչդեռ չպետք է հանդուրժենք, չպետք է համակարպվենք:
«Պետք է ազատվենք նման մարդկանցից եւ համակարգը ինքնուրույն սկսի փլուզվել: Բոլորս ոտքի կանգնենք անհնազանդություն տարածենք ողջ հանրապետությունում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











