Վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը: «Տարոնն, ո՞վ: Գագիկ Բեգլարյանը նորմալ, Կարենն էլ վատը չէր, շատ լավն էր, սաղ էլ լավն են, սաղ էլ մեր լավ ընկերներն են»,- ասաց նա:
Պատգամավորին խնդրեցինք անդրադառնալ նաեւ Սյունիքի վերջին արյունալի դեպքերին: Նա նշեց, որ դրանից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին չի տեսել, որ տեսնի, անպայման կսփոփի: «Դեպքեր ամեն մեկիս հետ էլ կարան լինեն, էտի որախանալու բան չի, «ծեմբոլե» ջահել տղա է մահացել, չի կարելի էդքան շահարկել, թշնամություն եք մտցնում ժողովրդի մեջ, մի շատ բզբզեք»,- ասաց նա:
Մեր հարցին, թե սա արդեն երկրորդ դեպքն է բանակի հետ կապված, առաջինը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դեպքն էր, Սեդրակ Սարոյանը նկատեց. «Բանակից կլինի, ումից կլինի, ի՞նչ կապ ունի: Մեղավոր է նա, ով տան վրա է գնացել, զինված էր, ինչ էր, տելեվիզորով ցույց է տվել, ով տան վրա է գնացել, էնի մեղավոր է, զինվորական կլինի, մինիստր կլինի»
Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ դա նախապատմություն ունի, նա նշեց, որ «ինչ կապ ունի, տան վրա չի կարելի էթալ»: Նա նշեց, որ եթե իր տան վրա գային, «ավելի վատ բաներ կարամ անեմ», իսկ թե կոնկրետ ինչ` չբացահայտեց` ասելով, «փորձեն, կտենանք»:











