BBC հեռուստառադիոընկերությունը կտրուկ քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ նրա աշխատակիցները բջջայիններով նկարահանել են Եղիսաբեթ II-ին` կորպորացիայի նոր շենք թագուհու այցելության ժամանակ, հաղորդում է  «The Daily Mail»-ը:

Բուկինգհեմյան պալատի աղբյուրները թագուհու այցը որպես «քաոսային» են անվանել: Ենթադրվում էր, որ BBC-ի աշխատակիցները պետք է մնային իրենց տեղերում  եւ հանգիստ աշխատեին, սակայն սպասվածին հակառակ, նրանք զինվել են հեռախոսներով եւ պլանշետներով ու փորձել հնարավորինս հաջող նկարահանել Նորին մեծությանը: Դիտորդներից մեկը պատմել է, որ ընկերության աշխատակիցները 87-ամյա թագուհին հետեւել են ինչպես «զոմբիներ»;

«Majesty» ամսագրի գլխավոր խմբագիր Ինգրիդ Սյուարդը հայտարարել է, որ BBC-ի ղեկավարությունը  պետք է  աշխատակիցներին զգուշացներ, որ թագուհուն բջջայիններով նկարահանել չի կարելի: «Այն, ինչ ես տեսա հեռուստատեսությամբ, բավականին տարօրինակ էր, իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից»,-ասել է նա, հաղորդում է NEWSru.com-ը: