Ավստրիացի պարաշյուտիստ Մարիա Սթեյնմեյերը բեյս-ջամփինգի աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաշքով խույս է տվել մահից: 160 մատր բարձրությունից թռիչքի ժամանակ մասնակիորեն չի բացվել Ստեյնմեյերը պարաշյուտը (անկարգել):
Ինչպես գրում է Daily Mail-ը, Gran Hotel Bali շենքի տանիքից թռիչքի կատարման ժամանակ նրա անկարգելը մասնակիորեն չի բացվել եւ 22-ամյա աղջիկը ցած է սլացել 90 կմ/ժամ արագությամբ: Անխուսափելի մահից նրան փրկել է իսկական հրաշքը. Նրան հաջողվել է բռնվել 10-րդ հարկի պատուհանագոգից եւ ներս մտնել:
Հյուրանոցի բնակիչները, որոնք լսել էին օգնության ճիչերը, օգնել են Մարիային ազատվել անկարգելից եւ անմիջապես բժիշկ են կանչել:
Կոտրվել է երիտասարդ մարզուհու քիթը եւ նա մի քանի կապտուկներ է ստացել: Բացի այդ, անկման ժամանակ նա մի քանի անգամ հարվածել է պատին, որի հետեւանքով կորցրել է տեսախցիկը, որով պատրաստվում էր տեսագրել իր թռիչքը:
Նշենք, որ այս մրցույթում նա միակ կին ներկայացուցիչն էր:











